Համընդհանուր ներառման գործընթացի հոգեբանական առանձնահատկությունները
Keywords:
համընդհանուր ներառականություն, ներառական կրություն, կարծրատիպ, կրթության առանձնահատուկ պայմանի կարիք, կրթություն, արժեքային համակարգAbstract
Սույն հոդվածում անդրադարձ է կատարվում ներառականության գաղափարախոսությանը, ՀՀ-ում ներառական կրթական համակարգի ներդրման փուլային նկարագրին՝ ներառական կրթական համակարգից համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությանը և արդեն իսկ մերօրյա համընդհանուր ներառականության փաստացի վիճակին և առանձնահատկություններին։ Հեղինակի կողմից հատկապես ընդգծվաում է այն հանգամանքը, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ ՀՀ-ում կրթության ոլորտում համընդհանուր ներառականությունն ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն։ Սակայն գործընթացի լիաժեքության և արդյունավետության համար անհրաժեշտ է ոչ միայն առանցնացնել վերջինիս առավելությունները և ոլորտում առկա ձեռքբերումները, այլ նաև լույս սփռել առկա դժվարությունների և խոչնդոտների վրա, որոնք մեծապես պայմանավորված են ներառականության նկատմամբ առկա հասարակական վերաբերմունքով և որոշակի դժվարություններ և արհեստական պատնեշներ են ստեղծում համակարգի ամբողջական գործառնաման համար։ Եվ ահա միայն այս խնդիրների հանգուցալուծման պարագայում մենք կարող ենք փաստել համակարգի հաջող իրագործման մասին։ Ըստ այդմ՝ հոդվածում մանրամասնորեն վերլուծված և ներկայացված են համընդհանուր ներառականության գործընթացի իրագործանը խոչընդոտող գործոնները։ Եվ որպես վերջաբան տրված են գործնական առաջարկություններ, որոնք կարող են կիրառվել որպես լավարկաման գործիք և կծառայեն ի նպաստ ներառական քաղաքականության լիարժեք ներդրմանը հանարկրթական դպրոցներում։
Published
How to Cite
Issue
Section
License

This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.